Սենատի հակապաղեստինյան քայլը. ԱՄՆ դեսպանատունը կշարունակի մնալ բռնագրավված Երուսաղեմում
https://parstoday.ir/hy/news/world-i132730-Սենատի_հակապաղեստինյան_քայլը._ԱՄՆ_դեսպանատունը_կշարունակի_մնալ_բռնագրավված_Երուսաղեմում
ԱՄՆ Սենատն ընդունել է հակապաղեստինյան որոշում, որի համաձայն, այդ երկրի դեսպանատունը կշարունակի գործել բռնագրավված Երուսաղեմում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2021 12:51 Asia/Tehran
  • Սենատի հակապաղեստինյան քայլը. ԱՄՆ դեսպանատունը կշարունակի մնալ բռնագրավված Երուսաղեմում

ԱՄՆ Սենատն ընդունել է հակապաղեստինյան որոշում, որի համաձայն, այդ երկրի դեսպանատունը կշարունակի գործել բռնագրավված Երուսաղեմում:

Ուրբաթ օրը կայացած քվեարկության ժամանակ, Սենատը 97 կողմ, 3 դեմ ձայներով հաստատել է կորոնավիրուսի դեմ պայքարի բյուջեի նախագիծը, որի կետերից մեկի համաձայն, ԱՄՆ դեսպանատունը կշարունակի գործել Երուսաղեմում:

Սենատի վերջերս կայացած նիստերից մեկում, ԱՄՆ նոր պետքարտուղար Էնթընի Բլինքենը հակապաղեստինյան հայտարարություն է  արել, նշելով, որ Բայդենի վարչակազմը շարունակելու է իր դեսպանատունը պահել Երուսաղեմում և մտադիր չէ այն տեղափոխել Թել Ավիվ: Նա հավելել է, որ ԱՄՆ վարչակազմը Երուսաղեմը ճանաչում է որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք:

2018թ մայիսի 14-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անօրինական քայլով և ՄԱԿ-ի ու ԱԽ բանաձևերի խախպտմամբ, Երուսաղեմը ճանաչեց Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք և այդ երկրի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ: