Սենատի հակապաղեստինյան քայլը. ԱՄՆ դեսպանատունը կշարունակի մնալ բռնագրավված Երուսաղեմում
ԱՄՆ Սենատն ընդունել է հակապաղեստինյան որոշում, որի համաձայն, այդ երկրի դեսպանատունը կշարունակի գործել բռնագրավված Երուսաղեմում:
Ուրբաթ օրը կայացած քվեարկության ժամանակ, Սենատը 97 կողմ, 3 դեմ ձայներով հաստատել է կորոնավիրուսի դեմ պայքարի բյուջեի նախագիծը, որի կետերից մեկի համաձայն, ԱՄՆ դեսպանատունը կշարունակի գործել Երուսաղեմում:
Սենատի վերջերս կայացած նիստերից մեկում, ԱՄՆ նոր պետքարտուղար Էնթընի Բլինքենը հակապաղեստինյան հայտարարություն է արել, նշելով, որ Բայդենի վարչակազմը շարունակելու է իր դեսպանատունը պահել Երուսաղեմում և մտադիր չէ այն տեղափոխել Թել Ավիվ: Նա հավելել է, որ ԱՄՆ վարչակազմը Երուսաղեմը ճանաչում է որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք:
2018թ մայիսի 14-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անօրինական քայլով և ՄԱԿ-ի ու ԱԽ բանաձևերի խախպտմամբ, Երուսաղեմը ճանաչեց Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք և այդ երկրի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ: