Թրամփը ցանկանում է վրեժխնդիր լինել ընդդիմադիր հանրապետականներից
Business Insider-ը հաղորդել է, որ ԱՄՆ նախկին նախագահը փորձում է վրեժխնդիր լինել այն հանրապետականներից, որոնք Սենատում իմպիչմենտի գործով լսումների ժամանակ կքվեարկեն իրեն դատապարտելու օգտին:
Կայքը գրել է, որ նախկին նախագահը ծրագրում է Սենատում իմպիչմենտի գործով լսումներից հետո իրականացնել մի շարք այցելություններ՝ Սենատի հանրապետականների դեմ քարոզչություն իրականացնելու նպատակով:
Ավելի վաղ, մի խումբ կոնգրեսականներ, այդ թվում՝ Մերիլենդի դեմոկրատ կոնգերսական և իմպիչմենտի լսումների ղեկավար Ջիմի Ռասկինը, մի նամակով ներակայացրել է պաշտոնական հարցաքննողների դիմումը, որոնք պահանջել են, որպեսզի նախկին նախագահը ներկայանա Սենատ՝ իր դեմ ուղղված մեղադրանքների կապակցությամբ պաշտպանական ելույթի համար:
Թրամփի փաստաբանները մերժել են պահանջը, հայտարարելով, որ դա նախկին նախագահի դեմ իրենց պնդումները հիմնավորելու դեմոկրատների անկարողության մասին:
Հարկ է նշել, որ 2019թ նույնպես ԹՐամփը վկայություն չի տըվել իր իմպիչմենտի գործով լսումների ժամանակ:
Ըստ Սենատի հանրապետական ու դեմոկրատական առաջնորդների միջև կնքված համաձայնագրի՝ Թրամփի իմպիչմենթի լսումները կմեկնարկեն փետրվարի 8-ին: