Թրամփը ցանկանում է վրեժխնդիր լինել ընդդիմադիր հանրապետականներից
https://parstoday.ir/hy/news/world-i132740-Թրամփը_ցանկանում_է_վրեժխնդիր_լինել_ընդդիմադիր_հանրապետականներից
Business Insider-ը հաղորդել է, որ ԱՄՆ նախկին նախագահը փորձում է վրեժխնդիր լինել այն հանրապետականներից, որոնք Սենատում իմպիչմենտի գործով լսումների ժամանակ կքվեարկեն իրեն դատապարտելու օգտին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2021 13:40 Asia/Tehran
  • Թրամփը ցանկանում է վրեժխնդիր լինել ընդդիմադիր հանրապետականներից

Business Insider-ը հաղորդել է, որ ԱՄՆ նախկին նախագահը փորձում է վրեժխնդիր լինել այն հանրապետականներից, որոնք Սենատում իմպիչմենտի գործով լսումների ժամանակ կքվեարկեն իրեն դատապարտելու օգտին:

Կայքը գրել է, որ նախկին նախագահը ծրագրում է Սենատում իմպիչմենտի գործով լսումներից  հետո իրականացնել մի շարք այցելություններ՝ Սենատի հանրապետականների դեմ քարոզչություն իրականացնելու նպատակով:

Ավելի վաղ, մի խումբ կոնգրեսականներ, այդ թվում՝ Մերիլենդի դեմոկրատ կոնգերսական և իմպիչմենտի լսումների ղեկավար Ջիմի Ռասկինը,  մի նամակով ներակայացրել է պաշտոնական հարցաքննողների դիմումը, որոնք պահանջել են, որպեսզի նախկին նախագահը ներկայանա Սենատ՝ իր դեմ ուղղված մեղադրանքների կապակցությամբ պաշտպանական ելույթի համար:

Թրամփի փաստաբանները մերժել են պահանջը, հայտարարելով, որ դա նախկին նախագահի դեմ իրենց պնդումները հիմնավորելու դեմոկրատների անկարողության մասին:

Հարկ է նշել, որ 2019թ նույնպես ԹՐամփը վկայություն չի տըվել իր իմպիչմենտի գործով լսումների ժամանակ:

Ըստ Սենատի հանրապետական ​​ու դեմոկրատական ​​առաջնորդների միջև կնքված համաձայնագրի՝ Թրամփի իմպիչմենթի լսումները կմեկնարկեն փետրվարի 8-ին: