ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնականն անդրադարձավ ԵԱՏՄ դիտորդ երկրների` անդամ դառնալու գործընթացին
https://parstoday.ir/hy/news/world-i132748-ԵՏՀ_Կոլեգիայի_նախագահի_օգնականն_անդրադարձավ_ԵԱՏՄ_դիտորդ_երկրների_անդամ_դառնալու_գործընթացին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան դեռ վաղ է համարում ԵԱՏՄ դիտորդ երկրներ Մոլդովայի, Կուբայի և Ուզբեկստանի` կառույցի անդամ դառնալու մասին խոսելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2021 14:13 Asia/Tehran
  • ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնականն անդրադարձավ ԵԱՏՄ դիտորդ երկրների` անդամ դառնալու գործընթացին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան դեռ վաղ է համարում ԵԱՏՄ դիտորդ երկրներ Մոլդովայի, Կուբայի և Ուզբեկստանի` կառույցի անդամ դառնալու մասին խոսելը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մալկինան ասաց միջկառավարական նիստից հետո կազմակերպված առցանց ասուլիսի ընթացքում:

«Երեք երկրները դիտորդ են, դեռ վաղ է անդամության մասին խոսելը: Այսօր միջկառավարական խորհրդի նիստի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Մոլդովայի վարչապետի պաշտոնակատարը, Կուբայի և Ուզբեկստանի վարչապետները: Նրանից յուրաքանչյուրը կարևորեց ԵԱՏՄ-ին առավելագույնս ինտեգրման անհրաժեշտությունը: Մենք այժմ ակտիվորեն աշխատում ենք այդ երկրների հետ համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման շուրջ»,- ասաց Մալկինան:

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է  2014թ. մայիսի 29-ին Աստանայում: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio