ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետում առաքելություն ուղարկել ԼՂ
https://parstoday.ir/hy/news/world-i132766-ՅՈՒՆԵՍԿՕ_ն_մտադիր_է_հնարավորինս_սեղմ_ժամկետում_առաքելություն_ուղարկել_ԼՂ
Արցախի` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում գտնվող հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում, ինչի մասին վկայում են հենց ադրբեջանցի զինվորականների նկարահանած ու հրապարակած տեսանյութերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2021 15:57 Asia/Tehran
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետում առաքելություն ուղարկել ԼՂ

Արցախի` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում գտնվող հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում, ինչի մասին վկայում են հենց ադրբեջանցի զինվորականների նկարահանած ու հրապարակած տեսանյութերը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն  մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետում փորձագիտական առաքելություն ուղարկել Արցախ։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:

Նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլան Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում առաջարկել է փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային ժառանգության օբյեկտները պաշտպանելու համար:

«Քննարկումներն այս պահին շարունակվում են: Հուսով ենք, որ առաքելությունը հնարավորինս շուտ կուղարկվի», - ասել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ բանակցություններ են ընթանում Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն կազմակերպելու շուրջ:

Նշենք, որ հայկական պատմության և մշակութային  առնվազն 1 456 հուշարձան ներկայում մնացել է Արցախի` ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքում։ Դրանց մեջ են 161 վանքեր ու  եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերը, բազմաթիվ բերդեր, ամրոցներ սրբավայրեր և այլ հուշարձաններ, ութ պետական թանգարաններ՝ 19 311 ցուցանմուշներով և գորգերի մասնավոր հավաքածուներով, ինչպես նաև հայկական դրամի թանգարանը Շուշիում:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio