Էրդողանը մտահոգություն է հայտնել ուսանողական բողոքի ցույցերին ԱՄՆ-ի միջամտության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i132776-Էրդողանը_մտահոգություն_է_հայտնել_ուսանողական_բողոքի_ցույցերին_ԱՄՆ_ի_միջամտության_կապակցությամբ
Թուրքիայի նախագահը մտահոգություն է հայտնել Բոսֆորի համալսարանի ուսանողների բողոքի ցույցերին ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջամտության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2021 06:16 Asia/Tehran
  • Էրդողանը մտահոգություն է հայտնել ուսանողական բողոքի ցույցերին ԱՄՆ-ի միջամտության կապակցությամբ

Թուրքիայի նախագահը մտահոգություն է հայտնել Բոսֆորի համալսարանի ուսանողների բողոքի ցույցերին ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջամտության կապակցությամբ:

Նա այս կապակցությամբ ասել է. «Արդյոք այն ինչ տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ ամոթալի չէ՞ր»:

 Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, ով մտահոգություն էր հայտնել Բոսֆորի համալսարանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, Ռեջեփ Թայիբ Էրդողանը նշել է, որ Մակրոնն ավելի լավ կանի նախ լուծի «դեղին բաճկոնավորների» շարժման հարցը: Նրա խոսքերով. «Նրանք միայն փորձում են խաթարել Թուրքիայի խաղաղությունը»:

Խոսելով Բոսֆորի համալսարանի ուսանողների մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ցույցերի մասին, Էրդողանը նշել է. «Այս ցույցերը չեն կարող դիտարկվել որպես ուսանողական բողոքի ցույցեր: Գոյություն ունեն որոշ խմբեր, որոնք որպես պատրվակ ծառայեցնելով համալսարանի նոր ղեկավարի նշանակումը, փորձում են վերապատմել Գեզի այգու պատմությունը»:

Էրդողանը հավելել է, որ կառավարությունը չի լռելու և ցույցերը կազմակերպողները ձերբակալվելու են ու հանձնվելու իրավապահներին:

Թուրքիայի կառավարությունը բողոքող ուսանողներին անվանել է ահաբեկիչներ: Մինչ այժմ ձերբակալվել է 189 ցուցարար: