Գերմանիան կանչել է Ռուսաստանի դեսպանին
Գերմանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է,որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ մի շարք եվրոպական երկրների դիվանագետներին արտաքսելու Մոսկվայի որոշման կապակցությամբ բացատրություններ տալու նպատակով:
Նախարարություևը հայտարարել է, որ Բեռլինում ՌԴ դեսպան Սերգեյ Նիչաևը կանչվել է նախարարություն՝ գերմանացի դիվանագետին արտաքսելու Մոսկվայի որոշման պատճառով:
Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ Մոսկվան արտաքսել է գերմանացի, լեհ և շվեդ երեք դիվանագետների՝ Ալեքսեյ Նավալնիին աջակցող անօրինական ցույցերին մասնակցելու պատճառով:
Նախարարությունը հայտարարել է, որ վերոնշյալ երեք դիվանագետները համարվում են անցանկալի անձ և առաջիկայում լքելու են այդ երկիրը:
Երեքշաբթի օրը, Մոսկվայի դատարանը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտեց 3.5 տարվա ազատազրկման՝ պայմանական ազատազրկման կանոնները խախտելու պատճառով: