ԵԱՏՄ-ն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն կներդնի ծովային նավահանգիստներում
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն ծովային նավահանգիստներում, նշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հայտարարության մեջ:
«Եվրասիական միջկառավարական խորհուրդը հաստատել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման հայեցակարգը ԵԱՏՄ պետությունների ծովային անցակետերում: Փաստաթուղթը սահմանում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման նպատակները, խնդիրները, փուլերը եւ հիմնական ուղղությունները եվրասիական «հնգյակի» երկրների ծովային անցակետերում: Այն անդամ երկրների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացմանն ուղղված միջոցառումների պլան է ներառում առաջին փուլում 2021-2022 թվականներին»,- ասված է հայտարարության մեջ:
ԵՏՀ-ում նշում են, որ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումը ծովային անցակետերում հնարավորություն կտա հրաժարվել թղթե փաստաթղթերի օգտագործումից, անցնել տվյալների փոխանակման, արագացնել եւ պարզեցնել ապրանքների, ուղեւորների եւ նրանց ուղեբեռի տեղափոխման գործընթացները: Սա կնպաստի ծովային նավահանգստում տրանսպորտային ծառայությունների եւ ծառայությունների որակի բարելավմանը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում վարչապետները նաեւ մի շարք համատեղ հանձնարարականներ եւ կարգադրություններ են հաստատել: Ընդհանուր առմամբ ստորագրվել է ութ փաստաթուղթ: Դրանց թվում է ԵԱՏՄ-ում հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային եւ կոմպենսացնող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործման հանձնարարականն է: Վարչապետները նաեւ հանձնարարականով են հանդես եկել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում պատասխան միջոցներ կիրառելու մեխանիզմի եւ ԵԱՏՄ սակագնային նախապատվությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցուցակները թարմացնելու մասին: Որոշում է կայացվել նաեւ հանասնաբուծության ոլորտում սելեկցիոն-ցեղային աշխատանքների համակարգման եւ վերլուծական ապահովման կարգի հաստատման մասին:
operativ.am