Եվրոպան Ռուսաստանին սպառնացել է պատժամիջոցներով
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեֆ Բորելը, սպառնալով պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, հայտարարել է, որ Ռուսաստանը չի ընդունում Եվրոպայի հետ կառուցողական երկխոսությունը:
Ֆրանս Պրեսի հաղորդման համաձյն, Բորելը նշել է, որ երեք եվրոպացի դիվանագետների արտաքսումը ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի ցանկանում օգտվել Եվրամիության հետ կառուցողական երկխոսության հնարավորությունից:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն անդրադառնալով եվրոպացիների որոշումներին ասել է, ԵՄ որ անդամ երկրները կորոշեն հետագա քայլերը, որոնք կարող են լինել նաև պատժամիջոցների տեսքով:
Շաբաթ օրը, Բորելի Ռուսաստան կատարած վիճահարույց այցից հետո, Եվրամիության 27 անդամների միջև տարաձայնություններ են սկսվել:
Ֆրանսիան և Գերմանիան կոչ են անում բանակցություններ վարել Կրեմլի հետ, իսկ մյուս երկրները պաշտպանում են Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքս Նավալնիի ձերբակալությունից հետո Մոսկվայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ընդունելու տեսակետը:
Անցյալ ուրբաթ, հակակառավարական բողոքի ցուցյերին մասնակցելու պատճառով, Ռուսաստանի արտգործնախարարությունը երեք եվրոպացի դիվանագետների անվանեց «անցանկալի անձ» և արտաքսեց երկրից:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio