Մի միջամտեք. Թուրքիայի արձագանքը բողոքող ուսանողների կալանվորման վերաբերյալ հայտարարություններին
Ստամբուլի Բոսֆորի համալսարանում ցուցարարների ձերբակալության վերաբերյալ ՄԱԿ-ի քննադատությունն արժանացել է Թուրքիայի խիստ արձագանքին:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը, մտահոգություն հայտնելով Ստամբուլի Բոսֆորի համալսարանի նոր նախագահի նշանակման դեմ բողոքող 596 ցուցարարների ձերբակալության կապակցությամբ, դատապարտել է Թուրքիայի ոստիկանների կողմից ուսանողների իրավունքների ոտնահարումը:
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այդ կապակցությամբ օտարերկրյա պաշտոնյաների հայտարարությունները միջամտություն են երկրի ներքին գործերին, և որևէ մեկն իրավունք չունի միջամտել այդ խնդրին:
Ըստ Իրանի թուրքական ռադիոյի, Թուրքիայի քաղաքական վերլուծաբան և լրագրող Նևվալ Սեվինդին, Բոսֆորի համալսարանի նոր նախագահի նշանակումը կառավարության ապակողմնորոշված քաղաքականության օրինակներից մեկը համարելով, ասել է. «Դա դարձավ մեկ այլ ճգնաժամ, որի ընթացքում պետական պաշտոնյաները ցուցարարներին մեղադրում էին ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու և ահաբեկչական գործողություններ ակզմակերպելու մեջ»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio