Մի միջամտեք. Թուրքիայի արձագանքը բողոքող ուսանողների կալանվորման վերաբերյալ հայտարարություններին
https://parstoday.ir/hy/news/world-i132956-Մի_միջամտեք._Թուրքիայի_արձագանքը_բողոքող_ուսանողների_կալանվորման_վերաբերյալ_հայտարարություններին
Ստամբուլի Բոսֆորի համալսարանում ցուցարարների ձերբակալության վերաբերյալ ՄԱԿ-ի քննադատությունն արժանացել է Թուրքիայի խիստ արձագանքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2021 08:26 Asia/Tehran
  • Մի միջամտեք. Թուրքիայի արձագանքը բողոքող ուսանողների կալանվորման վերաբերյալ հայտարարություններին

Ստամբուլի Բոսֆորի համալսարանում ցուցարարների ձերբակալության վերաբերյալ ՄԱԿ-ի քննադատությունն արժանացել է Թուրքիայի խիստ արձագանքին:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը, մտահոգություն հայտնելով Ստամբուլի Բոսֆորի համալսարանի նոր նախագահի նշանակման դեմ բողոքող 596 ցուցարարների ձերբակալության կապակցությամբ, դատապարտել է Թուրքիայի ոստիկանների կողմից ուսանողների իրավունքների ոտնահարումը:

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այդ կապակցությամբ օտարերկրյա պաշտոնյաների հայտարարությունները միջամտություն են երկրի ներքին գործերին, և որևէ մեկն իրավունք չունի միջամտել այդ խնդրին: 

Ըստ Իրանի թուրքական ռադիոյի, Թուրքիայի քաղաքական վերլուծաբան և լրագրող Նևվալ Սեվինդին, Բոսֆորի համալսարանի նոր նախագահի նշանակումը կառավարության ապակողմնորոշված ​​քաղաքականության օրինակներից մեկը համարելով, ասել է. «Դա դարձավ մեկ այլ ճգնաժամ, որի ընթացքում պետական ​​պաշտոնյաները ցուցարարներին մեղադրում էին ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու և ահաբեկչական գործողություններ ակզմակերպելու մեջ»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio