Կորոնավիրուսի ամերիկյան պատվաստանյութի բաշխման վերաբերայլ տեղեկատվությունը շատ քիչ է
https://parstoday.ir/hy/news/world-i132998-Կորոնավիրուսի_ամերիկյան_պատվաստանյութի_բաշխման_վերաբերայլ_տեղեկատվությունը_շատ_քիչ_է
New York Times- ը գրել է, որ կորոնավիրուսի ամերիկյան պատվաստանյութի բաշխման և ներարկման ընթացքում խտրականության կիրառման մասին տեղեկատվությունը շատ քիչ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2021 05:30 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի ամերիկյան պատվաստանյութի բաշխման վերաբերայլ  տեղեկատվությունը շատ քիչ է

New York Times- ը գրել է, որ կորոնավիրուսի ամերիկյան պատվաստանյութի բաշխման և ներարկման ընթացքում խտրականության կիրառման մասին տեղեկատվությունը շատ քիչ է:

Թերթի տվյալներով, մինչ այժմ պատվաստանյութի 32 միլոին չափաբաժին ներարկվել է սպիտակամորթ և համեմատաբար հարուստ ամերիկացիների, սակայն պարզ չէ, թե այս գործընթացում խտրականությունը որքան խորացած է:

Հաղորդման համաձայն, ԱՄՆ-ում կորոնավիրուսի բաշխման հետ կապված խնդիրները բխում են  պատվաստանյութերի բաշխման համակարգի անարդյունավետությունից: Այս երկրում չկա պատվաստանյութերի բաշխման ընթացքը գրանցող որևէ ծրագիր, իսկ մեծ թվով նահանգների առողջապահական կենտրոնները պարտավորություն չունեն հաղորդել, թե ինչ քանակությամբ պատվաստանյութ են օգտագործել:

Նույն խնդիրն առկա է նաև պատվաստանյութի բաշխման ժամանակ հավասարությունը պահպանելու հարցում:

Հատկանշական է, որ հարցումների համաձայն, ամերիկացիների մեծամասնությունը չի վստահում  Pfizer ընկերության արտադրած պատվաստանյութին: Չնայած կորոնավիրուսով վարակվածության ու մահվան դեպքերի աճին, մեծ թվով ամերիկացիներ հրաժարվում են պատվաստվել: