Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուշադրությամբ հետևում է իրադրությանը Հարավային Կովկասում
https://parstoday.ir/hy/news/world-i133006-Հռոմի_Ֆրանցիսկոս_պապն_ուշադրությամբ_հետևում_է_իրադրությանը_Հարավային_Կովկասում
Կաթոլիկ աշխարհի հոգևոր քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հատուկ ուշադրությամբ է հետևում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2021 07:22 Asia/Tehran
  • Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուշադրությամբ հետևում է իրադրությանը Հարավային  Կովկասում

Կաթոլիկ աշխարհի հոգևոր քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հատուկ ուշադրությամբ է հետևում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարել է Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Խոսելով աշխարհի տարբեր կետերում քաղաքական իրադրության ու ի հայտ եկած անկայունության օջախների մասին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանին՝ ասելով. «Հատուկ ուշադրությամբ եմ հետևում իրադրությանը Հարավային Կովկասում, որտեղ շարունակվում են մի շարք հակամարտություններ, որոնցից մի քանիսը բռնկվեցին նախորդ տարի՝ խարխլելով ողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»:

Կաթոլիկ աշխարհի քահանայապետը հույս է հայտնել, որ 2021 թվականին ի վերջո կավարտվի հակամարտությունը Սիրիայում, կվերականգնվի ուղիղ երկխոսությունը իսրայելցիների ու պաղեստինցիների միջև, կվերականգնվի կայունությունը Լիբանանում և խաղաղությունը Լիբիայում:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio