ԱՄՆ-ը «միջուկային շորթող» է
https://parstoday.ir/hy/news/world-i133018-ԱՄՆ_ը_միջուկային_շորթող_է
Այլ երկրներին «միջուկային շորթման» մեջ մեղադրող ԱՄՆ-ը միակ երկիրն է, որ ամենամեծ միջուկային զինանոցներն ունի և միջուկային ռումբ է կիրառել
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2021 07:59 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը «միջուկային շորթող» է

Այլ երկրներին «միջուկային շորթման» մեջ մեղադրող ԱՄՆ-ը միակ երկիրն է, որ ամենամեծ միջուկային զինանոցներն ունի և միջուկային ռումբ է կիրառել

Անդրադառնալով Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ  ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքներին, Չինաստանի միջազգային ռադիոյի կայքը հաղորդել է, որ երբ մեկ ամիս առաջ Իրանը հայտարարեց, որ ՀԳՀԾ-ի  շրջանակում ԱՄՆ-ը հանձնառությունները չկատարելու պատճառով, 20 տոկոսով ավելացնելու է ուրանի հարստացման մակարդակը, ԱՄՆ-ի պետքարտուղարությունն Իրանին «միջուկային շորթող» անվանեց, սակայն Ռուսաստանն ու կողմերից շատերը համոզված են, որ ԱՄՆ-ը չկատարելով իր հանձնառությունները, ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն է:

Վկայակոչելով Ռուսաստանի «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը, Չինաստանի միջազգային ռադիոն հաղորդել է, որ ԱՄՆ-ը եվրոպական հինգ երկրների 24 վայրերում տեղակայել է իր միջուկային սպառազինությունը: