ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Էսկադրային ականակիրները դուրս են եկել Սեւ ծովից
https://parstoday.ir/hy/news/world-i133138-ԱՄՆ_ի_ռազմածովային_ուժերի_Էսկադրային_ականակիրները_դուրս_են_եկել_Սեւ_ծովից
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Porter եւ Donald Cook Էսկադրային ականակիրները դուրս են եկել Սեւ ծովի ջրատարածքից ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ 17-օրյա գործողություններից հետո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2021 14:30 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Էսկադրային ականակիրները դուրս են եկել Սեւ ծովից

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Porter եւ Donald Cook Էսկադրային ականակիրները դուրս են եկել Սեւ ծովի ջրատարածքից ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ 17-օրյա գործողություններից հետո:

 Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 10-ին հաղորդել Է Կիեւում ամերիկյան դեսպանության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Ուկրաինայի ռազմածովային ուժերը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Սեւ ծովի ջրատարածքում:

«ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Porter եւ Donald Cook Էսկադրային ականակիրները դուրս են եկել Սեւ ծովից ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ 17-օրյա գործողություններից հետո»,-ասվում Է դեսպանության հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է Twitter-ում:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՆԱՏՕ-ում օգտվում են առիթից՝ Ռուսաստանի սահմանների մերձակայքում ավելի շատ տեխնիկա եւ գումարտակ տեղակայելու համար, հիանալի գիտենալով, որ Մոսկվան որեւիցե մեկի վրա հարձակվելու պլաններ չունի:

«Ռուսաստանյան սպառնալիքի» մասին հայտարարությունները պարբերաբար հնչում են արեւմտյան, ամենից հաճախ մերձբալթյան երկրների եւ Լեհաստանի, քաղաքական գործիչների շուրթերից: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն ավելի վաղ հայտարարել Էր, որ դաշինքին անդամակցելու համար Ուկրաինայից պահանջվում Է հասնել մի շարք չափանիշների, որոնց իրականացման վրա մեծ քանակությամբ ժամանակ կգնա:

Փորձագետները կարծում են, որ Կիեւը չի կարողանա ՆԱՏՕ-ի անդամակցությանը հավակնել առաջիկա 20 տարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio