Ոչ մի օտարերկրացի չի կարող առանց Ադրբեջանի թույլտվության այցելել Ղարաբաղ
44-օրյա Հայրենական պատերազմի արդյունքներով ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը հանդիսանում է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող հիմնարար փաստաթուղթ։
Այն փաստը, որ նրանում նույնիսկ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղի որևէ հատուկ կարգավիճակ՝ մեկ անգամ ևս վկայում է, որ այդ տարածքը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մաս։ Ի լրացում այդ հայտարարության՝ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ փաստաթուղթը նույնպես ցույց է տվել, որ կարգավիճակի հարցը անհետ կորել է։ Այսպիսով, վերջ տալով հայկական օկուպացիային՝ Ադրբեջանի պետությունը ձևավորել է հետկոնֆլիկտային ժամանակահատվածի աշխարհաքաղաքական իրողություններ։ Այդ իրողությունների հետ բոլորը ստիպված են համակերպվել։
Այդ մասին Armenia.Az-ին ասել է քաղաքագետ Ջեյհուն Ահմեդլին։
Նա ափսոսանքով նշել է, որ պատերազմի ավարտից հետո, բոլորը դարձել են նրա ականատեսներ, որ արևմտյան քաղաքական շրջանները դժգոհ են մնացել նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայից։
«Այն դրսևորվել է՝ առանց Ադրբեջանի թույլտվության մի շարք եվրոպական քաղաքագետների Ղարաբաղ անօրինական այցերում։ Բացի դրանից, մենք տեսանք, թե ինչպես համանման իրավախախտ գործողություններ իրագործվեցին Հայաստանի պաշտոնական անձանց կողմից։ Այս ամենը դուրս է գալիս նոր իրողությունների շրջանակներից։ Ուստի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտ նախազգուշացրեց, ինչպես Հայաստանին, այնպես էլ ռուս խաղաղապահներին, ովքեր իրենց վրա են վերցրել խաղաղության երաշխիքները։ Այդ իմաստով հատկապես կարևոր են 2021 թվականի հունվարի 7-ին՝ անցյալ տարվա արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ Ադրբեջանի նախագահի կողմից ասված խոսքերը. «Թեև մենք այդ խաղաղապահ ուժերի առջև բարձրացրել ենք հարցն այն մասին, որ առանց մեր թույլտվության ոչ մի օտարերկրյա քաղաքացի չի կարող մուտք գործել Լեռնային Ղարաբաղը»։
Սա Ադրբեջանի ղեկավարության վճռական և անփոփոխ դիրքորոշումն է։ Անցյալի իրադարձությունները ցույց են տվել, որ մեր նախագահի երկաթյա կամքը ապակառուցողական ուժերին ստիպեց հետ քայլ անել։ Ղարաբաղ անօրինական այց կատարելու նպատակով՝ խաղաղապահ ուժերի կողմից ֆրանսիական պատվիրակությանը հետ վերադարձնելը՝ հանդիսանում է այդ գործոնի դրսևորումը։
Ինչպես երևում է, որ խաղաղապահները լուրջ հետևություն անելով Ադրբեջանի նախագահի նախազգուշացումից՝ վերջապես ստիպված են եղել գործել իրենց մանդատի համապատասխան։ Առաջիկայում ևս իրադարձությունները պետք է զարգանան այդ ուղղությամբ։ Ոչ մի օտարերկրյա քաղաքացի չի կարող Ղարաբաղ այցելել առանց Ադրբեջանի թույլտվության»,- հավելել է Ջեյհուն Ահմեդլին։
Armenia.az
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio