Հետաձգվել է Բան Կի Մունի այցը Հարավային Կովկաս
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը չեղյալ է հայտարարել Հարավային Կովկասի երկրներ նախատեսված իր այցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը: Բան Կի Մունը Հայաստան պետք է այցելեր ապրիլի 25-ին: Արմինե Հալաջյանի խոսքով՝ այդ օրերին Բան Կի Մունը հրատապ հարցերով պայմանավորված այլ տեղում պետք է լինի:
Թե երբ տարածաշրջան կայցելի Բան Կի Մունը, այս պահին հայտնի չէ:
Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է այցելեր նաեւ Թբիլիսի եւ Բաքու: Ադրբեջանի մայրաքաղաքում նա պետք է մասնակցեր նաեւ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումին:
Նախօրեին Հայաստանի ԱԳՆ-ն հանդես էր երեկլ հայտարարությամբ՝ պահանջելով չեղյալ հայտարարել Բաքվում նախատեսված ֆորումը:
Այսպիսով, ՄԱԿ-ի ողջ պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներկա չի լինելու ֆորումին եւ առաջին անգամ այն անցկացվելու է առանց կոնսենսուսի: