Բայդենը Չիանստանի հետ դիմակայության ծրագիր է մշակում
https://parstoday.ir/hy/news/world-i133174-Բայդենը_Չիանստանի_հետ_դիմակայության_ծրագիր_է_մշակում
ԱՄՆ նախագահը հատուկ խումբ է ձևավորել՝ Չիանստանի հետ դիմակայելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2021 06:27 Asia/Tehran
  • Բայդենը Չիանստանի հետ դիմակայության ծրագիր է մշակում

ԱՄՆ նախագահը հատուկ խումբ է ձևավորել՝ Չիանստանի հետ դիմակայելու նպատակով:

Պենտագոնին ուղղված հորդորում, Բայդենը նշել է, որ խումբը կօգնի Չինաստանի կապակցությամբ գործողությունների հստակ ուղի գծել:

Նա հավելել է. «Դրա համար անհրաժեշտ են կառավարության ջանքերը, Կոնգրեսում երկու կուսակցությունների համագործակցությունը, և ամուր դաշինքներ ու գործընկերություններ: Դա մեզ հնարավորություն կտա դիմակայել Չինաստանի մարտահրավերներին և կապահովի ապագա մրցակցության ժամանակ ԱՄՆ-ի ժողովրդի հաղթանակը»:

Վերջերս ունեցած իր ելույթներից մեկում, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Չինաստանն ԱՄՆ-ի ամենալուրջ մրցակիցն է:

ԱՄՆ-ի դիրքորոշումը  Սինցզյան քաղաքում ույղուր մուսուլմանների իրավիճակի, Հոնկոնգում բողոքի ցույցերի, Տիբեթի կապակցությամբ և երկու երկրների միջև որոշ վեճեր, քննադատության են արժանացել Պեկինի կողմից: