Բայդենը Չիանստանի հետ դիմակայության ծրագիր է մշակում
ԱՄՆ նախագահը հատուկ խումբ է ձևավորել՝ Չիանստանի հետ դիմակայելու նպատակով:
Պենտագոնին ուղղված հորդորում, Բայդենը նշել է, որ խումբը կօգնի Չինաստանի կապակցությամբ գործողությունների հստակ ուղի գծել:
Նա հավելել է. «Դրա համար անհրաժեշտ են կառավարության ջանքերը, Կոնգրեսում երկու կուսակցությունների համագործակցությունը, և ամուր դաշինքներ ու գործընկերություններ: Դա մեզ հնարավորություն կտա դիմակայել Չինաստանի մարտահրավերներին և կապահովի ապագա մրցակցության ժամանակ ԱՄՆ-ի ժողովրդի հաղթանակը»:
Վերջերս ունեցած իր ելույթներից մեկում, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Չինաստանն ԱՄՆ-ի ամենալուրջ մրցակիցն է:
ԱՄՆ-ի դիրքորոշումը Սինցզյան քաղաքում ույղուր մուսուլմանների իրավիճակի, Հոնկոնգում բողոքի ցույցերի, Տիբեթի կապակցությամբ և երկու երկրների միջև որոշ վեճեր, քննադատության են արժանացել Պեկինի կողմից: