Սենատում շարունակվում են Թրամփի իմպիչմենտի գործով լսումները
Սենատումն շարունակվում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործով լսումները, դեմոկրատական դատախազների ներկայացրած մեղադրանքների հիման վրա:
Ֆրանս պրես գործակալության հաղորդմամբ, Սենատի լսումների տեսագրությունները տարածվելուց հետո, դեմոկրատական դատախազները շարունակում են մեղադրական եզրակացություն ներկայացրել ախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, որվ մեղադրում է իր ոկղմնակիցներին Կոնգրեսի դեմ հարձակում իրականացնելու համար հրարելու մեջ:
Դատավարությունը վերսկսվելու է հինգշաբթի կեսօրին, այն վայրում, ուր ներխուժել էին Թրամփի կողմնակիցները:
Չորեքշաբթի օրվա լսումների ընթացքում, դատախազները ներկայացրել են Կոնգրեսի դեմ հարձակման օրը անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերը:
Այս կադրերում, որոնց մի մասը նախապես չէր հրապարակվել, երևում են ցավից գոռացող ոստիկաններ, վախի մատնված պատգամավորներ ու սպառնացող քաղաքացիներ
Չորեքշաբթի օրն ԱՄՆ-ի Սենատը 56 կողմ ու 44 դեմ ձայներով կողմ է քվեարկել Թրամփի իմպիչմենտի լսումների անցկացմանը:
Դոնալդ Թրամփն իմպիչմենտի է ենթարկվում հունվարի 6-ին իր կողմնակիցներին Կոնգրեսի շենքի վրա հարձակում իրականացնելու կոչ հղելու պատճառով: