Սենատում շարունակվում են Թրամփի իմպիչմենտի գործով լսումները
https://parstoday.ir/hy/news/world-i133198-Սենատում_շարունակվում_են_Թրամփի_իմպիչմենտի_գործով_լսումները
Սենատումն շարունակվում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործով լսումները, դեմոկրատական դատախազների ներկայացրած մեղադրանքների հիման վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2021 09:07 Asia/Tehran
  • Սենատում շարունակվում են Թրամփի իմպիչմենտի գործով լսումները

Սենատումն շարունակվում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործով լսումները, դեմոկրատական դատախազների ներկայացրած մեղադրանքների հիման վրա:

Ֆրանս պրես գործակալության հաղորդմամբ, Սենատի  լսումների տեսագրությունները տարածվելուց հետո,  դեմոկրատական դատախազները շարունակում են մեղադրական եզրակացություն ներկայացրել ախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, որվ մեղադրում է իր ոկղմնակիցներին Կոնգրեսի դեմ հարձակում իրականացնելու համար հրարելու մեջ:

Դատավարությունը վերսկսվելու է հինգշաբթի կեսօրին, այն վայրում, ուր ներխուժել էին Թրամփի կողմնակիցները: 

Չորեքշաբթի օրվա լսումների ընթացքում, դատախազները ներկայացրել են Կոնգրեսի դեմ հարձակման օրը անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերը: 

Այս կադրերում, որոնց մի մասը նախապես չէր հրապարակվել, երևում են  ցավից գոռացող ոստիկաններ, վախի մատնված պատգամավորներ ու սպառնացող քաղաքացիներ

Չորեքշաբթի օրն ԱՄՆ-ի Սենատը 56 կողմ ու 44 դեմ ձայներով կողմ է քվեարկել Թրամփի  իմպիչմենտի լսումների անցկացմանը:

Դոնալդ Թրամփն իմպիչմենտի է ենթարկվում հունվարի 6-ին իր կողմնակիցներին Կոնգրեսի շենքի վրա հարձակում իրականացնելու կոչ հղելու պատճառով: