Ամերիկացիները տատանվում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում
Կորոնավիրուսի պատվաստման հետևանքների պատճառով, ամերիկացիները տատանվում են պատվասվելու հարցում:
APTN հեռուստաընկերության հաղորդման համաձայն, մեծ թվով ամերիկացիների մտահոգում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բացասական հետևանքները:
Ամերիկայի Բարոն Վաքերն ասում է.«Ես չեմ վստահում MRNA պատվաստանյութերին: Ես վստահում եմ սովորական պատվաստանյութերին, քանի որ այդ պատվաստանյութերը պատրաստվում են հին մեթոդների համաձայն»:
Նա նշել է, որ իրեն մտահոգում են այդ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները:
Իսկ Մաթ Հոլդերմանն ասել է. «Մենք դեմ ենք այս պատվաստանյութին և խուսափում ենք ստանալ այն»: Նա հայտնել է, որ իր գլխավոր մտահգությունն այդ պատվաստանյութի արագ արտադրությունն է:
ԱՄՆ-ում անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, յուրաքանչյուր երեք ամերիկացուց մեկը չի ցանկանում մասնակցել պատվաստման ծրագրին: Դա այն դեպքում, երբ ավելի քան 28 միլիոն ամերիկացիներ վարակված են կորոնավիրուսով և այդ երկիրը գլխավորում է կորոնավիրուսի պանդեմիայի ցուցակը: