Նյու Յորքում հակառասիստական ցույցերի ընթացքում տեղի են ունեցել բախումներ
Նյու Յորքում «Սևերի կյանքը արժեք ունի» շարժման կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ, ոստիկանությունը ձերբակալել է 11 ցուցարարի:
Ցույցը, որին մասնակցել է ավելի քան 100 հակառասիստ ցուցարար, տեղի է ունեցել ոստիկանության վարչության դիմաց:
Ակցիայի մասնակիցները հրկիզել են ամերիկյան դրոշը և կարգախոսներ վանկարկելով այլ ռասաների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության վատ վերաբերմունքի դեմ:
Անկարգությունների հետևանքով վիրավորել է ոստիկանության երկու աշխատակից և մեկ լուսանկարիչ:
2020թ մայիսի 25-ին ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունից հետո, ձևավորվեց «Սևերի կյանքն աժեք ունի» շարժումը, որը ժամանակ առ ժամանակ կազմակերպում է բողոքի ցույցեր:
Շարժման ձևավորումից հետո և ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում կազմակերպած բողոքի ցույցերի ֆոնին, Դոնալդ Թրամփը ցույցերի մասնակցիներին անվանեց խուլիգաններ և նրանց ճնշելու համար ներգրավեց ազգային գվարդիայի և ոստիկանության ուժերին: