Նյու Յորքում հակառասիստական ցույցերի ընթացքում տեղի են ունեցել բախումներ
https://parstoday.ir/hy/news/world-i133390-Նյու_Յորքում_հակառասիստական_ցույցերի_ընթացքում_տեղի_են_ունեցել_բախումներ
Նյու Յորքում «Սևերի կյանքը արժեք ունի» շարժման կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ, ոստիկանությունը ձերբակալել է 11 ցուցարարի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2021 05:49 Asia/Tehran
  • Նյու Յորքում հակառասիստական ցույցերի ընթացքում տեղի են ունեցել բախումներ

Նյու Յորքում «Սևերի կյանքը արժեք ունի» շարժման կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ, ոստիկանությունը ձերբակալել է 11 ցուցարարի:

Ցույցը, որին մասնակցել է ավելի քան 100 հակառասիստ ցուցարար, տեղի է ունեցել ոստիկանության վարչության դիմաց:

Ակցիայի մասնակիցները հրկիզել են ամերիկյան դրոշը և կարգախոսներ վանկարկելով այլ ռասաների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության վատ վերաբերմունքի դեմ:

Անկարգությունների հետևանքով վիրավորել է ոստիկանության երկու աշխատակից և մեկ լուսանկարիչ:

2020թ մայիսի 25-ին ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունից հետո, ձևավորվեց «Սևերի կյանքն աժեք ունի» շարժումը, որը ժամանակ առ ժամանակ կազմակերպում է բողոքի ցույցեր:

Շարժման ձևավորումից հետո և ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում կազմակերպած բողոքի ցույցերի ֆոնին, Դոնալդ Թրամփը ցույցերի մասնակցիներին անվանեց խուլիգաններ և նրանց ճնշելու համար ներգրավեց ազգային գվարդիայի  և ոստիկանության ուժերին: