Եգիպտոսը, Կիպրոսն ու Հունաստանը կարևորել են Սիրիայի անկախությունն ու ինքնիշխանությունը
Եգիպտոսի, Կիպրոսի և Հունաստանի արտաքին գործերի նախարարներն ընդգծել են Սիրիայի անկախությունն ու ինքնիշխանությունը հարգելու և երկրից օտարերկրյա զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը:
Ալ-Շարղ Ալ-Օսաթ օրաթերթի տեղեկացմամբ, Եգիպտոսի, Կիպրոսի և Հունաստանի արտաքին գործերի նախարարները, հայտարարություն տարածելով, կարևորել են Սիրիայի միասնության, անկախության և ինքնիշխանության հարգումը, և Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համաձայն իրենց աջակցությունն են հայտնել սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանը, կոչ անելով հետ կանչել օտարերկրյա զորրուժին ու վարձկաններին:
Պաշտոնական լուրերի համաձայն, ԱՄՆ-ը մինչ օրս միլիարդավոր դոլարների զենք ու զինամթերք է վաճառել Սիրիայում տեղակայված ահաբեկիչներին:
Սիրիայում ճգնաժամը սկսվել է 2011-ին, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումների լայնամասշտաբ հարձակմամբ` տարածաշրջանային հավասարությունը հօգուտ Սիոնիստական ռեժիմի փոխելու համար: