ԱՄՆ-ի առողջապահական համակարգի վիճակը ճգնաժամային է
ԱՄՆ-ի առողջապահության ոլորտում տիրող ռասայական խտրականությունը և կորոնավիրուսով վարակված հիվանդների հոսքի պատճառով բժշկական անձնակազմի հոգնածությունը ճգնաժամի են մատնել այդ երկրի առողջապահական համակարգը:
ԱՄՆ-ում կորոնավիրուսն սկսվելուց ի վեր, սպառվել են բժշկական անձնակազմի կարողությունները, ինչպես նաև նվազել են բժշկական և հիվանդանոցային ռեսուրսները և բուժաշխատողներից շատերը կորցրել են հույսն ու համբերությունը:
Միացյալ Նահանգներում հոսպիտալացման ամենօրյա աճի պատճառով բժշկական անձնակազմը դժգոհ է համաճարակի կառավարման հարցում պաշտոնյաների անխոհեմ վերաբերմունքից:
Մյուս կողմից, շատ ակնհայտ է խտրական վերաբերմունքը սևամորթ, իսպանախոս և էթնիկ փոքրամասնությունների հիվանդների նկատմամբ:
Ջոն Հոփքինս համալսարանի հայտարարության համաձայն, միայն շաբաթ օրը ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 483 000 դեպք:
Վիճակագրությունը ցույց է տալիս նաև, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 28 միլիոնի: