Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i133474-Ռուս_խաղաղապահները_Լեռնային_Ղարաբաղում_կրակային_պատրաստության_պարապմունքներ_են_անցկացրել
Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների ականանետային հաշվարկները «Մարդակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրների վարժանքնեռր են անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2021 16:19 Asia/Tehran
  • Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել

Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների ականանետային հաշվարկները «Մարդակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրների վարժանքնեռր են անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Գործնական գործողությունների ընթացքում զինծառայողները կատարելագործել են ականանետերը մարտական և երթային վիճակի բերելու հմտությունները: Հրետանավորները նաև կատարելագործել են կրակի վարման ընթացքում հաշվարկների գործողությունների ներդաշնակությունն ու արագությունը, կոորդինատներով և կախված թիրախի բնույթից կրակային կայանքների փոփոխության ժամանակ նշանառումը։ Բացի այդ, ականանետավորները վարժանքներ են անցկացրել ըստ թիրախների հետախության և կրակային դիրքերի փոփոխության նորմատիվների։

Եզրափակիչ փուլում զինծառայողները կատարել են փակ կրակային դիրքերից ուսումնական հրաձգության վարժանքներ՝ տարբեր հեռահարությունների դիտարկվող եւ ոչ դիտարկվող թիրախների ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության պարապմունքներին մասնակցել է ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 50 զինծառայող:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

1in.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio