Պենտագոնի ծառայողների մեկ երրորդը հրաժարվել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i133762-Պենտագոնի_ծառայողների_մեկ_երրորդը_հրաժարվել_է_պատվաստվել_կորոնավիրուսի_դեմ
Պենտագոնի ծառայողների մեկ երրորդը հրաժարվել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2021 08:34 Asia/Tehran
  • Պենտագոնի ծառայողների մեկ երրորդը հրաժարվել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Պենտագոնի ծառայողների մեկ երրորդը հրաժարվել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:

Չորեքշաբթի օրը, Պենտագոնի պաշտոնյաներն ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովին տեղեկացրել են, որ նախարարության ուժերի պատվաստումը կատարվում է ըստ ցանկության, քանի որ ԱՄՆ-ի սննդի ու դեղերի վարչության կողմից հաստատված Pfizer և Moderna  պատվաստանյութերի ներարկումը  պարտադիր է միայն  արտակարգ դեպքերում:

Պենտագոնի պաշտոնատարներից Ռոբերթ Սալսեսը նույնպես հայտարարել է, որ նախարարության ծառայողներից միայն 147 հազար մարդ է պատվաստվել: 

Պենտագոնի պաշտոնատարները մտադիր են մինչև օգոստոս ամսի վերջ կորոնավիրուսի դեմ պատվաստել   մեծ թվով զինծառայողների: 

Ամերիկյան Pfizer և Moderna ընկերությունները ստացել են իրենց արտադրած պատվաստանյութերի հաստատումները և ԱՄՆ-ում ու այլ երկրներում, այդ թվում Բրիտանիայում բաշխել են պատվաստանյութերի միլիոնավոր դեղաչափեր: Սակայն պատվաստանյութերի ներարկումից հետո մահացել է շուրջ 60 մարդ և հարյուրավոր ուրիշների մոտ, կյանքին սպառնացող ախտանշաններ են ի հայտ եկել: