Ջոն Հոփքինսի համալսարան. 2300 ամերիկացի կորոնավիրուսի զոհ է դարձել
https://parstoday.ir/hy/news/world-i133774-Ջոն_Հոփքինսի_համալսարան._2300_ամերիկացի_կորոնավիրուսի_զոհ_է_դարձել
Ջոն Հոփքինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն, ԱՄՆ-ում կրկին աճել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների և վիրուսի զոհերի թիվը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2021 12:07 Asia/Tehran
  • Ջոն Հոփքինսի համալսարան. 2300 ամերիկացի կորոնավիրուսի զոհ է դարձել

Ջոն Հոփքինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն, ԱՄՆ-ում կրկին աճել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների և վիրուսի զոհերի թիվը:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցած 24 ժամերի ընթացքում, ԱՄՆ-ում առնվազն 2374 մահացել է և  կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել է  490 հազար 447:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում կորոնավիրուսով մահացության թվերն աճում են:

Worldometers կայքը  հաղորդել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը 28 միլիոն 453 հազար 526 է, իսկ զոհերի թիվը  հասել է 502 հազար 544-ի:

Միացյալ Նահանգների ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ընդգծել է, որ բրիտանական կորոնավիրուսի նոր շտամը գարնանը կդառնա ԱՄՆ-ում գերիշխող տեսակը:

Չնայած ամերիկյան Pfizer պատվաստանյութով պատվաստումների ծրագրի մեկնարկին, ԱՄՆ-ն շարունակում է գլխավորել կորոնավիրուսի պանդեմիայի տարածման համաշխարհային աղյուսակը: