Ջոն Հոփքինսի համալսարան. 2300 ամերիկացի կորոնավիրուսի զոհ է դարձել
Ջոն Հոփքինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն, ԱՄՆ-ում կրկին աճել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների և վիրուսի զոհերի թիվը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցած 24 ժամերի ընթացքում, ԱՄՆ-ում առնվազն 2374 մահացել է և կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել է 490 հազար 447:
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում կորոնավիրուսով մահացության թվերն աճում են:
Worldometers կայքը հաղորդել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը 28 միլիոն 453 հազար 526 է, իսկ զոհերի թիվը հասել է 502 հազար 544-ի:
Միացյալ Նահանգների ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ընդգծել է, որ բրիտանական կորոնավիրուսի նոր շտամը գարնանը կդառնա ԱՄՆ-ում գերիշխող տեսակը:
Չնայած ամերիկյան Pfizer պատվաստանյութով պատվաստումների ծրագրի մեկնարկին, ԱՄՆ-ն շարունակում է գլխավորել կորոնավիրուսի պանդեմիայի տարածման համաշխարհային աղյուսակը: