Զախարովա. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կայուն է մնում
https://parstoday.ir/hy/news/world-i133806-Զախարովա._Լեռնային_Ղարաբաղի_հակամարտության_գոտում_իրավիճակը_կայուն_է_մնում
Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն է մնում, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2021 14:47 Asia/Tehran
  • Զախարովա. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կայուն է մնում

Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն է մնում, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները վերահսկում են իրավիճակը... Շարունակում են մաքրել տարածքը պայթուցիկ օբյեկտներից եւ ապահովել փախստականների` Լեռնային Ղարաբաղ վերադարձի անվտանգությունը»,- ասել է նա:

Նրա խոսքով` Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը շարունակվում է:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio