Բայդենին ուղղված Թրամփի մեղադրանքը
ԱՄՆ-ի նախկին նախագահը կորոնավիրուսի պատվաստանյութի հետ կապված բանավոր հարձակման է ենթարկել այս երկրի նախագահին:
Ֆարս լրատվական գործակալության միջազգային խմբի հաղորդմամբ, Սպիտակ Տունը լքելուց հետո իր առաջին հարցազրույցում ԱՄՆ-ի նախկին նախագահը հայտարարել է.«Կորոնավիրուսի պատվաստանյութի մասին ԱՄՆ նախագահի արտահայտությունները նշանակում են, որ կամ նա սուտ է ասում կամ էլ խելքը կորցրել է»:
Երեքշաբթի օրը CNN գործակալությանը տված հարցազրույցում, Բայդենը ասել է.«Այն ժամանակ որ ստանձնեցի ԱՄՆ նախագահի պաշտոնը կորոնավիրուսի ոչ մի պատվաստանյութ հասանելի չէր»:
Բայդենի արտահայտությունները արժանացան քննադատությունների մեծ ալիքի և քննադատողները հստակեցրել են, որ կորոնավիրուսի պատվաստանյութը նախքան Ս. Ծննդյան տոնը հասանելի է եղել: