Կկառուցվի Ադրբեջան-Թուրքմենստան գազատար
https://parstoday.ir/hy/news/world-i133826-Կկառուցվի_Ադրբեջան_Թուրքմենստան_գազատար
Դեպի Թուրքմենստան գազատարի կառուցմամբ, Ադրբեջանը Կասպից ծովում իր գազը կարող է արդյունահանել Հարավային գազային միջանցքով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 19, 2021 08:22 Asia/Tehran
  • Կկառուցվի Ադրբեջան-Թուրքմենստան գազատար

Դեպի Թուրքմենստան գազատարի կառուցմամբ, Ադրբեջանը Կասպից ծովում իր գազը կարող է արդյունահանել Հարավային գազային միջանցքով:

Ադրբեջանի նավթային ընկերության (SOCAR) ներդրումների և շուկայավարման հարցերով փոխնախագահ Էլշադ Նասիրովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Թուրքմենստանն ապագայում կարող է այդ գազատարով գազ արտահանել նաև համաշխարհային շուկաներ:

Նա հավելել է. «Եթե 2018թ Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ համաձայնություն չկայանար, իսկ 2020թ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմը չավարտվեր, այս գազային հանքավայրի հարցը չէր լուծվի»:

Նշելով, որ Հարավային գազային միջանցքի արժեքը կազմելու է 33 միլիարդ դոլար, Նասիրովն ասել է. «Մեր կարծիքով, Թանափ գազատարով Թուրքիա գազի արտահանումն Արևելյան Միջերկրական ծովից Եվրոպա գազի արտահանման ամենաարդյունավետ առևտրային տարբերակն է»: