Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են իրավիճակը Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/world-i133842-Ռուսաստանի_եւ_Թուրքիայի_ԱԳՆ_ղեկավարները_քննարկել_են_իրավիճակը_Սիրիայում
Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Սիրիայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2021 07:34 Asia/Tehran
  • Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են իրավիճակը Սիրիայում

Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Սիրիայում:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ավելի վաղ կայացել է ՌԴ եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը: Նախարարներն առարկայնորեն քննարկել են Սիրիայի իրավիճակը՝ շեշտը դնելով Իդլիբում ահաբեկչական սպառնալիքի վերջնական վերացման համար համատեղ ջանքերի ավելացման վրա:

«Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել հետագա աջակցությունը ՍԱՀ-ում հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում նաեւ նախօրեին կայացած Սիրիայի հարցով Սոչիի 15-րդ միջազգային հանդիպման համատեքստում:

Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային եւ երկկողմ օրակարգի հարցերին: Քննարկվել է բարձր մակարդակով կայանալիք երկկողմ շփումների ժամանակացույցը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio