Կորոնավիրուսի պատվաստանյութի սակավության պատճառով, ԱՄՆ-ն օգնություն է խնդրել Ռուսաստանից
https://parstoday.ir/hy/news/world-i133850-Կորոնավիրուսի_պատվաստանյութի_սակավության_պատճառով_ԱՄՆ_ն_օգնություն_է_խնդրել_Ռուսաստանից
ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատվաստանյութի սակավության պատճառով ամերիկացի դիվանագետները Ռուսաստանից և այլ երկրներից օգնություն են խնդրել պատվաստանյութ ստանալու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2021 07:56 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի պատվաստանյութի սակավության պատճառով,  ԱՄՆ-ն օգնություն է խնդրել Ռուսաստանից

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատվաստանյութի սակավության պատճառով ամերիկացի դիվանագետները Ռուսաստանից և այլ երկրներից օգնություն են խնդրել պատվաստանյութ ստանալու համար:

Washington Post օրաթերթի տեղեկացմամբ, կորոնավիրուսի պատվաստանյութի սակավության պատճառով, ԱՄՆ-ի պետքարտուղարությունն իր դիվանագետներին հարկադրել է այլ երկրներից պատվաստանյութ խնդրել:

Guardian բրիտանական օրաթերթը գրել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բաշխման հարցում խտրականություն է դրսևորվում և վերջերս հրապարակված տեղեկությունների համաձայն, պատվաստումների ամենացածր ցուցանիշը գրանցվել է լատինաամերիկացիների շրջանում՝ 5.3 տոկոս և սևամորթների շրջանում՝ 5.4 տոկոս:

Չնայած  Pfizer և Moderna ամերիկյան ընկերությունների կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը հաստատում են  ստացել և   միլիոնավոր  դեղաչափեր բաշխվել են ԱՄՆ-ի ողջ տարածքում և տարբեր երկրներում, այդ թվում Բրիտանիայում, սակայն պատվաստումցի հետո,  ԱՄՆ-ում շուրջ 60 հոգի մահացել է: