Ամերիկացիներին զայրացրել է ոստիկանի կողմից մի տղամարդու նկատմամբ բռնության գործադրումը
https://parstoday.ir/hy/news/world-i133918-Ամերիկացիներին_զայրացրել_է_ոստիկանի_կողմից_մի_տղամարդու_նկատմամբ_բռնության_գործադրումը
Նյու Յորքի մերտրոյի կայարանում ոստիկանի կողմից տղամարդուն ծեծի ենթարկելու տեսանյութը զայրացրել է ամերիկացիներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2021 07:07 Asia/Tehran

Նյու Յորքի մերտրոյի կայարանում ոստիկանի կողմից տղամարդուն ծեծի ենթարկելու տեսանյութը զայրացրել է ամերիկացիներին:

Arty ռուսական լրատվական գործակալությունը հաղորդել է. «Ականատեսներից մեկը նկարահանել է ոստիկանի կողմից տղամարդուն ծեծի ենթարկելու պահը և տեղադրել համացանցում, ինչը զայրացրել է ամերիկացիներին»:

Տեսանյութում երևում է, որ երեք ոստիկաններ սևամորթին տապալում են գետին, իսկ չորրորդ ոստիկանը բռունցքներով դաժանորեն հարվածում է վերջինիս գլխին ու դեմքին:

Վրդովմունքն այնքան մեծ է եղել, որ Նյու Յորքի ոստիկանությունը ստիպված է եղել  հրապարակել ոստիկանների կողմից նկարահանված տեսանյութը և հայտարարել, որ սպան գործել է ինքնապաշտպանության համար, քանի որ տղամարդը մտադիր է եղել վնասել նրան:

Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտը հայտարարել է, որ ոստիկանները Ալեքս Լոուրիին մետրոյում ծխելու պատճառով ուղեկցել են բաց տարածք, որից հետո տեղի է ունեցել միջադեպը: