ՄՈՍԱԴ-ի դերը Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկչական ճամբարների կառավարման գործում
Իրաքի մուսուլման հոգևորականների միության տնօրենը խոսել է Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկչական ճամբարների կառավարման գործում ՄՈՍԱԴ-ի դերի մասին:
Ալ-Ֆորաթ նյուզ կայքի տեղեկացմամբ, Ջաբբար Ալ-Մամուրին ասել է.«Մինչ այսօր Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկչական ճամբարները կառավարվում էին ԱՄՆ-ի հետախուզական կազմակերպություն՝ ԿՀՎ-ի կողմից, սակայն ներկայումս նույնպես ՄՈՍԱԴ-ը կառավարում է այդ ճամբարները»:
«Սիրիայի իրադարձություններն ուղղակիորեն ազդում են Իրաքի վրա և Իրաքի անվտանգության ապահովումն անհնար է առանց Սիրիայի հետ համատեղ սահմանների անվտանգության ապահովման»,-ասել է Իրաքի մուսուլման հոգևորականների միության տնօրենը:
Ավելի վաղ, Սիրիայում անվտանգության որոշ աղբյուրներ հաղորդել էին, որ ամերիկյան ուժերը ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին ուղղաթիռով Սիրիայից Իրաք են տեղափոխում, այդ երկրի անվտանգությունը խարխլելու նպատակով:
ԱՄՆ-ը մինչ օրս բազմիցս օգնել է Իրաքում և Սիրիայում տեղակայված ահաբեկիչներին: