Ալիեւ. Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղությունը կախված է «իրավիճակի ճիշտ գնահատումից»
https://parstoday.ir/hy/news/world-i134324-Ալիեւ._Ղարաբաղում_երկարաժամկետ_խաղաղությունը_կախված_է_իրավիճակի_ճիշտ_գնահատումից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո իրավիճակի ճիշտ գնահատումից» կախված կլինի երկարաժամկետ խաղաղության հաստատումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Փետրվար 24, 2021 16:16 Asia/Tehran
  • Ալիեւ. Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղությունը կախված է «իրավիճակի ճիշտ գնահատումից»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո իրավիճակի ճիշտ գնահատումից» կախված կլինի երկարաժամկետ խաղաղության հաստատումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն «այսօր իսկապես ցույց է տալիս թշնամանքի, ատելության ու առճակատման էջը փակելու եւ տարածաշրջանի համար ապագա կերտելու իր պատրաստակամությունը»: «Իրականում մենք դա արդեն սկսել ենք: Մենք սկսել ենք վերականգնողական աշխատանքները, նախագծերի իրականացումը, որոնք օգտակար կլինեն ամբողջ տարածաշրջանի համար եւ արդյունքում կծառայեն կայունությանն ու կանխատեսելիությանը: Հետեւաբար, կարծում եմ, որ պետք է բոլորս՝ կառավարությունները եւ միջազգային կազմակերպությունները, գնահատեն նոր իրողությունները եւ ծրագրեն իրենց քայլերը՝ ուղղված խաղաղության պայմաններում համագործակցության եւ համակեցության դրական հնարավորություններին»:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio