Ամերիկացիները դժգոհ են աղքատության խնդրի նկատմամբ կառավարության անուշադրությունից
Միացյալ Նահանգներում անցկացված նոր հարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների մեծամասնությունը խորապես դժգոհ է կառավարության կողմից աղքատության, առողջապահության և կրթության խնդիրների նկատմամբ անուշադրությունից:
Hill-Harris X- ի անցկացրած հարցման տվյալներով, հարցվողների մեծամասնությունը կարծում է, որ ԱՄՆ կառավարությունը շատ քիչ ծախսեր է կատարել աղքատության հաղթահարման համար և առողջապահության և կրթության ոլորտներում:
Դեմոկրատների 58 տոկոսը, ընտրության իրավունք ունեցողների կեսը և անկախ հանրապետականների 38 տոկոսը նշել են, որ կառավարությունը շատ քիչ է ծախսում կորոնավիրուսի ազդեցությունը նվազեցնելու համար:
ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածության և վիրուսի հետևանքով գրանցված մահերի առումով, ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից մեկն է, իսկ պանեմիայի դեմ պայքարի սխալ քաղաքականությունը բացասաբար է ազդել երկրի տնտեսության վրա:
Վերջերս, ԱՄՆ Տեխաս նահանգում եղանակային վատ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի անջատումների ֆոնին, հազարավոր բնակիչներ հերթ են կանգնում սննդի օգնության փաթեթներ ստանալու համար: