Նյու Յորքում կորոնավիրուսի նոր մուտացված շտամ է հայտնաբերվել
Հետազոտողները տեղեկացրել են, որ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացված շտամ: Այդ մասին հաղորդել է Դեյլի Մեյլ թերթը:
Ըստ հաղորդման՝ հետազոտողները երկու նոր ուսումնասիրությունների արդյունքում հայտարարել են, որ Նյու Յորքում հայտնաբերված կորոնավիրուսի նոր մուտացված շտամը տարածվում է ողջ երկրում: Դեպքեր ենք հայտնաբերվել Ուեսթչեսթերում, Բրոնքսում, Քուինսում և Ստորին Մանհեթենում, ինչպես նաև Բրուքլինում:
Այն առաջին անգամ հայտնաբերվել է դեռևս նոյեմբեր ամսին քաղաքում վերցված փորձանմուշների հետազոտության ժամանակ, իսկ փետրվարի կեսերին այն արդեն ավելի լայն տարածում է գտել։ Ներկայումս վարակվածների թիվը կազմում է 27 տոկոս:
2020 թվականին Նյու Յորքը եղել է կորոնավիրուսի տարածման հիմնական կենտրոնը և մինչ այժմ այդ քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 707 հազար 659 դեպք: Մահացածների թիվը հասել է 29 հազար 25-ի:
Միացյալ Նահանգները վարակի տարածման ցուցանիշներով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը: