Նյու Յորքում կորոնավիրուսի նոր մուտացված շտամ է հայտնաբերվել
https://parstoday.ir/hy/news/world-i134424-Նյու_Յորքում_կորոնավիրուսի_նոր_մուտացված_շտամ_է_հայտնաբերվել
Հետազոտողները տեղեկացրել են, որ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացված շտամ: Այդ մասին հաղորդել է Դեյլի Մեյլ թերթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2021 14:47 Asia/Tehran
  • Նյու Յորքում կորոնավիրուսի նոր մուտացված շտամ է հայտնաբերվել

Հետազոտողները տեղեկացրել են, որ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացված շտամ: Այդ մասին հաղորդել է Դեյլի Մեյլ թերթը:

Ըստ հաղորդման՝ հետազոտողները  երկու նոր ուսումնասիրությունների արդյունքում հայտարարել են, որ  Նյու Յորքում հայտնաբերված  կորոնավիրուսի նոր մուտացված շտամը տարածվում է ողջ երկրում: Դեպքեր ենք հայտնաբերվել Ուեսթչեսթերում, Բրոնքսում, Քուինսում և Ստորին Մանհեթենում, ինչպես նաև Բրուքլինում: 

Այն առաջին անգամ հայտնաբերվել է դեռևս նոյեմբեր ամսին քաղաքում վերցված փորձանմուշների հետազոտության ժամանակ, իսկ փետրվարի կեսերին այն արդեն ավելի լայն տարածում է գտել։ Ներկայումս  վարակվածների թիվը կազմում է 27 տոկոս:

2020 թվականին Նյու Յորքը եղել է կորոնավիրուսի տարածման հիմնական կենտրոնը և մինչ այժմ այդ քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի վարակման  707 հազար 659  դեպք: Մահացածների թիվը հասել է 29 հազար 25-ի:

Միացյալ Նահանգները վարակի տարածման ցուցանիշներով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը: