ԱՄՆ Կոնգրեսի ոստիկանություն. Ծայրահեղականները մտադիր են պայթեցնել Ներկայացուցիչների պալատի շենքը
ԱՄՆ Կոնգրեսի ոստիկանապետը հայտարարել է, որ աջ ծայրահեղականները նպատակ ունեն պայթեցնել շենքը և սպանել մի քանի կոնգրեսականների:
NBC հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Յոգանանդա Փիթմանը հավելել է. «Վերջերս Դոնալդ Թրամփի կողմնակիցների՝ Կոնգրեսի շենք ներխուժմանը մասնակցած աջ ծայրահեղականները նպատակ ունեն Ջո Բայդենի ելույթի օրը պայթեցնել Կոնգրեսի շենքը և սպանել մեծ թվով կոնգրեսականների»:
Կոնգրեսում Բայդենի առաջին ելույթի օրը դեռ որոշված չէ:
Պատասխանելով օրենսդիրների այն հարցին, թե շենքից դուրս տեղակայված անվտանգության պատը երբ է ապամոնտաժվելու, իսկ Ազգային գվարդիայի զորքերը դուրս բերվլու մայրաքաղաքից, Փիթմանը նշել է, որ նախ պետք է չեզոքացնել գոյություն ունեցող սպառնալիքները և պահպանել անվտանգության ներկա իրավիճակը: