Ռուսաստան. ԱՄՆ-ն մարդու իրավունքների վերաբերյալ խորհուրդ տալու իրավունք չունի
ՌԴ ԱԳՆ խոսնակն ԱՄՆ-ին մեղադրել է մարդու և քաղաքացիական իրավունքների բազմակի ոտնահարումների մեջ:
Մարիա Զախարովան հայտարարել է. «ԱՄՆ-ում ժողովրդավարությունը ոչ այլ ինչ է, քան պարզապես մի կոչ: Այդ երկրի նոր վարչակազմը, ոտնահարելով քաղաքացիների իրավունքները և սահմանափակելով քաղաքացիական իրավունքները, կորցրել է բարոյական իրավունքն այլ երկրներին քաղաքացիական ազատությունների վերաբերյալ խորհուրդ տալու համար»:
Նա հավելել է. «Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն հունվարի 6-ին Կոնգրեսի շենք ներխուժած անձանց պիտակավորց որպես ներքին ահաբեկիչներ»:
Մարիա Զախարովան նշել է. «Բացի ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ քաղաքացիական իրավունքի ոտնահարումից, սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո տեղի ունեցած բողոքի լայնածավալ ցույցերի ժամանակ, ոստիկանությունը և անվտանգության ուժերը բացահայտորեն ոտնահարեցին քաղաքացիների իրավունքները, ինչն արժանացավ միջազգային քննադատության»: