Էրդողան. Դեմ ենք Հայաստանում ցանկացած տեսակի հեղաշրջման
(last modified Sat, 27 Feb 2021 07:45:35 GMT )
Փետրվար 27, 2021 11:15 Asia/Tehran
  • Էրդողան. Դեմ ենք Հայաստանում ցանկացած տեսակի հեղաշրջման

Թուրքիայի նախագահը հայատարարել է, որ դեմ է Հայաստանում ցանկացած տեսակի հեղաշրջման:

 TRT լրատվական կայքի հաղորդման համաձայն,  Ստամբուլի Էսկուդար մզկիթում ուրբաթօրյա աղոթքին մասնակցելուց հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, Էրդողանն անդրադարձել է  Հայաստանի վերջին զարգացումներին, նշելով, որ դեմ է այդ երկրում ցանկացած տեսակի հեղաշրջման:

Թուրքիայի նախագահն ասել է. «Եթե պետք է կառավարությունը փոխվի, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը»:

Նա հավելել է, որ անընդունելի է համարում բանակի կողմից ռազմական հեղաշրջում իրականացնելու փորձը:

«Հայ ժողովուրդը կարող է իշխանությունից հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց երբ խոսքը ռազմական հեղաշրջման մասին է, Թուրքիայի տեսակետն այլ կլինի», - ասել է նա: