Էրդողան. Դեմ ենք Հայաստանում ցանկացած տեսակի հեղաշրջման
Փետրվար 27, 2021 11:15 Asia/Tehran
Թուրքիայի նախագահը հայատարարել է, որ դեմ է Հայաստանում ցանկացած տեսակի հեղաշրջման:
TRT լրատվական կայքի հաղորդման համաձայն, Ստամբուլի Էսկուդար մզկիթում ուրբաթօրյա աղոթքին մասնակցելուց հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, Էրդողանն անդրադարձել է Հայաստանի վերջին զարգացումներին, նշելով, որ դեմ է այդ երկրում ցանկացած տեսակի հեղաշրջման:
Թուրքիայի նախագահն ասել է. «Եթե պետք է կառավարությունը փոխվի, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը»:
Նա հավելել է, որ անընդունելի է համարում բանակի կողմից ռազմական հեղաշրջում իրականացնելու փորձը:
«Հայ ժողովուրդը կարող է իշխանությունից հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց երբ խոսքը ռազմական հեղաշրջման մասին է, Թուրքիայի տեսակետն այլ կլինի», - ասել է նա:
Պիտակ