Կարող ենք ներդրում ունենալ Կովկասի խաղաղության ջանքերում. Էրդողանը` Մակրոնին
https://parstoday.ir/hy/news/world-i134902-Կարող_ենք_ներդրում_ունենալ_Կովկասի_խաղաղության_ջանքերում._Էրդողանը_Մակրոնին
Թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց՝ մարտի 2-ին, տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով առաջին հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2021 11:53 Asia/Tehran
  • Կարող ենք ներդրում ունենալ Կովկասի խաղաղության ջանքերում. Էրդողանը` Մակրոնին

Թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց՝ մարտի 2-ին, տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով առաջին հանդիպումը:

Կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարգավորման թեման, ինչպես նաև տարածաշրջանային հարցերն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Այս մասին հայտնում է ermenihaber-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդագրությունը:

Նշվում է, որ էրդողանն անդրադարձել է Անկարայում թուրք-ֆրանսիական համաձայնագրի ստորագրման 100-ամյակին: Նրա խոսքով՝ թուրք-ֆրանսիական համագործակցությունը շատ լուրջ ներուժ ունի:

«Մենք՝ որպես ՆԱՏՕ-ի երկու հզոր դաշնակից, կարող ենք կարևոր ներդրում ունենալ Եվրոպայից մինչև Կովկաս, Մերձավոր Արևելք ու Աֆրիկա ձգվող հսկայական աշխարհագրությունում անվտանգության, կայունության և խաղաղության ջանքերում: Մենք կարող ենք նաև համատեղ քայլեր ձեռնարկել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, որոնք սպառնում են մեր երկրներին և մեր քաղաքացիների կյանքի և գույքի  անվտանգությանը»,- ասել է Էրդողան

1lurer.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio