Նյու Յորքում տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ
https://parstoday.ir/hy/news/world-i134944-Նյու_Յորքում_տեղադրվել_են_հակաէրդողանական_բնույթի_վահանակներ
Նյու Յորքի ամենաբանուկ պողոտաներից մեկում՝ Time Square-ում, տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2021 15:06 Asia/Tehran
  • Նյու Յորքում տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ

Նյու Յորքի ամենաբանուկ պողոտաներից մեկում՝ Time Square-ում, տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ:

Վահանակների վրա մասնավորապես գրված է. ”Stop Erdogan” (Կանգ առ, Էրդողան), ”Stop tripled femicide in Erdogan’s Turkey” (Դադարեցրեք ֆեմիցիդը էրդողանական Թուրքիայում):

Թուրքիայի իշխանամերձ մամուլն այս միջադեպը շտապել է վերագրել ԱՄՆ-ի գյուլենական համայնքին։ Թուրքիայում գյուլենականների ցանցին դրա հիմնադիր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անունով անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ:

Նշվում է, որ ԱՄՆ-ի հիշյալ պողոտայում գովազդային վահանակների տեղադրումը հարյուր հազարավոր դոլարներ արժե:

orakarg.com