Նյու Յորքում տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ
Մարտ 03, 2021 15:06 Asia/Tehran
Նյու Յորքի ամենաբանուկ պողոտաներից մեկում՝ Time Square-ում, տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ:
Վահանակների վրա մասնավորապես գրված է. ”Stop Erdogan” (Կանգ առ, Էրդողան), ”Stop tripled femicide in Erdogan’s Turkey” (Դադարեցրեք ֆեմիցիդը էրդողանական Թուրքիայում):
Թուրքիայի իշխանամերձ մամուլն այս միջադեպը շտապել է վերագրել ԱՄՆ-ի գյուլենական համայնքին։ Թուրքիայում գյուլենականների ցանցին դրա հիմնադիր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անունով անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ:
Նշվում է, որ ԱՄՆ-ի հիշյալ պողոտայում գովազդային վահանակների տեղադրումը հարյուր հազարավոր դոլարներ արժե:
orakarg.com
Պիտակ