Մարիա Զախարովա. ԱՄՆ-ն իր հիմնական մրցակիցներին թշնամի է համարում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄն-ի հետ ցանկացած ոլորտում մրցող յուրաքնաչյուր երկիրը Վաշինգտոնի կողմից համարվում է թշնամի:
ԱՄՆ-ի հիմնական մրցակիցների վերաբերյալ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունից հետո, Մարիա Զախարովան նշել է.«Երբ մի երկիր ինչպես օրինակ Չինաստանը, տնտեսապես, տեխնոլոգիապես և տիեզերական գիտելիքների զարգացման հարցում ԱՄՆ-ից առաջ է անցնում, Վաշինգտոնը խոսում է նման երկրի հետ թշնամանքի մասին»:
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Մոսկվան մրցակցություն է վարում միջազգային իրավունքի համաձայն և Չինաստանի դեպքում էլ դա այդպես է:
Չորեքշաբթի օրը, անդրադառնալով ԱՄՆ-ի նոր վարչակազմի արտաքին քաղաքական գերակայություններին, Էնթոնի Բլինկենն ասել է.«Բայդենի վարչակազմը Չինաստանի հետ հարաբերությունները համարում է 21-րդ դարի ամենակարևոր աշխարհաքաղաքական մարտահրավերը, իսկ Ռուսաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի հիմնական մարտահրավերներն են»: